Կարանտինային հոլովակում երևացող ուրվականը սարսափեցրել է համացանցի օգտատերերին

Տղամարդը տեսանյութ է նկարահանել, թե ինչպես է պարում տանը մենակ՝ մեկուսացման օրերին, և այդ տեսանյութով նա կիսվել է TikTok-ի իր օգտահաշվում:

Կադրերում տղան պարում է Say So երգի տակ: Մյուս օգտատերերը, սակայն, նկատել են, որ պարի մի հատվածում աստիճանների վրա հայտնվում է ինչ-որ մի բան, որը կարծես թաքուն նայել է աստիճանաճաղերի արանքից և թաքնվել:

Բլոգերը նշել է, որ այն չէր նկատել, մինչև չի կարդացել մեկնաբանությունը:

Տղամարդը վախեցել և հաջորդ օրը գանգատվել է անքնությունից:

Որոշ օգտատերեր չեն հավատացել բլոգերին՝ կարծելով, որ նա է մոտնաժել տեսանյութն այդպես: Ի պատասխան՝ տղամարդը պնդել է, որ տանը եղել է մենակ և կադրում հայտնված այդ երևույթի հետ կապ չունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ