![]()
Ապրիլի 21-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Կարեն Թորոսյանը, վարչության պետի տեղակալ Ակսել Մանուկյանն ու նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանը:
Ոստիկաններն ու քննիչները Վահան գյուղի տներից մեկի մեջ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 66-ամյա Լյովիկ Բարսեղյանի դին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամանած դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ մահացածի գլխին կան կացնի մի քանի հարվածի հետքեր, իսկ սպանվածը հյուր էր եկել նշված տուն:
Մինչ դատաբժիշկը զննում էր դին, Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները, կատարելով ճիշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են կասկածյալի ինքնությունը, սակայն նրան հայտնաբերելու ուղղությամբ մարզի ոստիկանապետ Գ. Հակոբյանի և մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Տ. Պետրոսյանի գլխավորությամբ որոնողական աշխատանքները սկսվել են Ճամբարակ –Վարդենիս, Ճամբարակ-Սևան ավտոճանապարհին, ինչն էլ տվել է իր դրական արդյունքը:
![]()