Երեկ գիշեր հայերին դուրս են հանել «Դոմոդեդովո» օդանավակայանից

Երեկ գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող հայերին:

Ինչպես հայտնի դարձավ, օդանավակայանում բնակվող հայերից մեկի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ օդանավակայանի տնօրինությունն է տարհանել:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից «Դոմոդեդովոյում» մնացել են մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն չվերթ չլինելու պատճառով չեն վերադարձել:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում։

Posted by Armen Markosyan on Friday, April 17, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ