2 օրից պարետատան նոր որոշումը կլինի

Պարետատնից ոչ պաշտոնապես խոստացել էին, որ ապրիլի 20-ից հանելու են տնտեսական մի շարք գործունեությունների համար սահմանված սահմանափակումները, և, օրինակ, հագուստի, տնտեսական ապրանքների խանութները կսկսեն արդեն աշխատել։ Ի վերջո, անտրամաբանական է, մի շարք ոլորտների թույլատրում են աշխատել, իսկ տրանսպորտի աշխատանքն արգելում։

Հագուստ, տեքստիլ արտադրողներին թույլատրում են, շոր ու կոշիկ վաճառողներին՝ արգելում։ Երեկ փորձեցինք կառավարությունից պարզել՝ ի՞նչ որոշում ունեն այս մասով։

«Այս պահի դրությամբ որոշում կա, առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում կլինի այդ մասով պարետի որոշումը և gov.am-ում կտեղադրվի»,-ասացին մեզ կառավարությունից։

Հիշեցնենք, որ ասպրիլի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1339 դեպք, որոնցից 580-ը` առողջացած, 22-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 13373 թեստավորում:

Մահվան դեպքերի հետ կապված հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ