![]()
Ընտրական մարաթոնն Արցախն ավարտեց առանց խուճապի և կրակոցի։ Ծափեր պետք չեն, բայց պատերազմի ուրվականին անթարթ նայողի իմունիտետին վստահել պետք է։ Էլ չեմ ասում, որ որևէ անորոշություն Արցախում հակացուցված է ավելի, քան կորոնավիրուսը։
Մեծ շռայլություն կլիներ քաղաքական կեղծ մնջախաղին տրվելը, մանավանդ երբ կարևոր չէ ով է ընտրվել, կամ ում է բաժին հասնում ընտրության դափնին, որովհետև եթե դու չես կրկնապատկում Արցախի իմունիտետը, ապա միևնույնն է՝ դու ես հակառակորդի հեռադիտակի տակ, թե քո մրցակիցը․ ինչպես կարևոր չէ՝ կորոնավիրուսային աշխարհում Արցախ կմտնի հայկական կապիտալի սևը, թե՝ սպիտակը։ Այդ ընտրությունը թողեք համաճարակին, որովհետև հենց համաճարակն է տվել Արցախը կրկնապատկելու բացառիկ շանսը
։ Թե չէ կստացվի, որ իսկապես բլեֆ էր Արցախից Երևան ղեկավար կարգելու գաղափարը, թե դա արվում էր Արցախն ամրապնդելու համար։
Ինչը, կամ ովքեր ամրապնդվեցին Արցախի փոխարեն, այլևս կարեվոր չէ․ հիմա կարևորը փոխհատուցման ճակատագրից անմիջնորդ օգտվելն է։ Արցախում ապրելուն տվեք ամենաբարձր արտոնությունը, քանի դեռ կորոնավիրուսը տունդարձի ճանապարհը բաց է պահում։
Կտեսնեք, Լաչինում հայերի Շվեյցարիայում ապրելու համար ինչ հերթեր են գոյանալու այն նույն հերթականությամբ, որով ժամանակին շատերը լքում էին Արցախը՝ նրան դրսից ամրապնդելու կեղծ պատրվակով․․․
![]()