Հ1-ում ով կփոխարինի Պետրոս Ղազարյանին

Վարչապետի հայտնի ուղիղ միացման չստացված կադրերը «սլիվ» անելուց հետո, ինչպես հայտնի է, Հանրային հեռուստաընկերությունում կադրային ջարդ է սկսվել, մասնավորապես գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն արդեն հրաժարական է տվել։

Մեր տեղեկություններով հանրայինի լրատվական բլոկից հեռացվելու է նաև Պետրոս Ղազարյանը, ով արդեն, ըստ լուրերի, դիմում է գրել։ Նրան փոխարինելու համար դիտարկում են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կառլեն Ասլանյանի թեկնածությունը։

Պետրոս Ղազարյանը մեր զանգերին չպատասխանեց, Կառլեն Ասլանյանն էլ ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց՝ ասելով, որ նման լուրերը չի մեկնաբանում։

Հ.Գ. Քիչ առաջ տեղեկացանք, որ Պետրոս Ղազարյանը դիմում չի գրել և նրան փոխարինելու մտադրություն չունեն:

Սակայն InfoPort.am-ից տեղեկացնում են, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։

Ղազարյանի՝ աշխատանքից ազատման պատճառների, հիմնավորումների մասին առայժմ որևէ տեղեկությունը մեզ չի հաջովում ստանալ։ Ամենայն հավանականությամբ այդ հրաժարականը պայմանավորված է ժողովրդին ուղղված վարչապետի ուղերձի նախապատրաստական աշխատանքների մասին կադրերի արտահոսքով։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ