«Այս պահին ժողով է…». Պետրոս Ղազարյանը՝ «Առաջին ալիքից» ազատվելու մասին

Ես այս պահին ժողովի եմ, եթե ինչ-որ բան լինի՝ ես ֆեյսբուքում կտեղեկացնեմ:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Առաջին ալիքի» «Լուրերի» ղեկավար Պետրոս Ղազարյանը՝ անդրադառնալով իր պաշտոնանկության մասին տեղեկություններին:

Հիշեցնենք, որ «Առաջին ալիքի» շուրջ ստեղծված սկանդալի պատճառով տեղեկություններ են շրջանառվում, որ Հ/Ը գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, «Լուրերի» տնօրեն Պետրոս Ղազարյանը, ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանը /ով եղել է ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն/ և ևս մի քանի աշխատակիցներ ազատվելու են աշխատանքից:

Հանրային Հ/Ը-ն և Հանրային ՀՌԸ խորհուրդը դեռ պաշտոնապես չեն արձագանքել այս տեղեկություններին: Նրանք խուսափում են լրագրողների հարցերին պատասխանել:

Նշենք, որ այս պահին ընթանում է Հանրային ՀՌԸ խորհուրդի ժողովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ