Կադիրովն այցելել է հիվանդանոց, որտեղ բուժվում են COVID-19-ով հիվանդները


Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը երեկ այցելել է Գրոզնիի թիվ 4 կլինիկական հիվանդանոց, որտեղ բուժվում են COVID-19-ով հիվանդները:

Վերջին տվյալներով՝ Չեչնիայում կորոնավիրուսով վարակման 219 դեպք է գրանցվել: Նա շփվել է հիվանդների հետ, շնորհակալություն հայտնել բժիշկներին կատարած աշխատանքների համար:

Չեչնիայում կորոնավիրուսից առողջացել է 23 մարդ, 5 մարդ մահացել է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 268 նոր դեպք: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով օպերատիվ շտաբին: Այս համավարակի շրջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 47 հազարը:

Վարակակիրների թվով առաջատար են Մոսկվան ու Մերձմոսկվան:

Առողջացածների թիվը 3 446 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ