![]()
Մոսկվայում սոցիալական աշխատողները թոքաբորբով հիվանդ Ելենա Չուկլովային թողել են իր տան մուտքի մոտ գտնվող նստարանին, որտեղ նա հետագայում մահացել է: Կինը թոքաբորբով հոսպիտալացվել էր ապրիլի 17-ին: Բացի այդ, նրա մոտ ախտորոշվել էր ցիռոզ: Սակայն ապրիլի 19-ին նրան տուն են բերել:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրից, կնոջ մահվան փաստի առթիվ կատարվում է նախաքննություն: Մոսկվայի իշխանությունները պարզաբանել են մուսկովացի Ելենա Չուկլովայի հետ կապված իրավիճակի մանրամասները։ Ըստ գերատեսչության՝ կինը հոսպիտալացվել է ապրիլի 17-ին՝ թիվ 52 կլինիկական հիվանդանոցում ՝ թոքաբորբի ախտանշաններով: Նա դժգոհեց թուլությունից և տապից (37-37,5 աստիճան):
Բժիշկները հետազոտել են հիվանդին, անցկացրել են կորոնավիրուսային թեստ՝ բացասական արդյունքով: Կորոնավիրուսի կասկածները չեն հաստատվել», — հայտնում է աղբյուրը։ Դրանից հետո կնոջը դուրս են գրվել և տուն ուղարկել սոցիալական տաքսիով: Նշվում է, որ նա վատ է զգացել, և սոցիալական աշխատողներին չի հաջողվել կապվել հիվանդի որդու հետ:
Նրանք հիմանդին թողել են շենքի մուտի նստարանի վրա և հեռացել։ Կինը մահացել է։ Ավելի ուշ հաղորդագրություն է տարածվել, որ սոցիալական աշխատողները անմիջապես զանգահարել են շտապօգնություն և խնդրել կնոջ որդուն իջնել ցած իջնել: Շտապօգնությունը ժամանել է 11 րոպեի ընթացքում, բայց կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։ Մահվան ճշգրիտ պատճառը կսահմանվի դիահերձումից հետո:
![]()