Արդյոք Մարգարիտա Գրիգորյանը ազատման դիմում է ներկայացրել

«Առաջին ալիքի» գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը դիմում չի ներկայացրել: Այս մասին Factor.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է Հանրային ՀՌԸ խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

Ճշտող հարցին՝ առաջիկայում Գրիգորյանի պաշտոնանկության հարցը քննարկվելու է, Արա Շիրինյանն ասել է. «Չի ներկայացրել դիմում, նման փաստ դեռ չկա: Առաջիկայում մենք կքննարկենք վարչապետի ուղերձի հետ կապված միջադեպը»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի հեռուստաուղերձի նախապատրաստական աշխատանքների կադրերը հայտնվել էին համացանցում: Վարչապետի ելույթի ուղիղ եթերն ապահովել էր Առաջին ալիքը՝ ազատ կապուղուց օգտվելու հնարավորություն տալով ութ այլ ՀԸ-ների: Առայմ հայտնի չէ, թե որտեղից է կադրերի արտահոսքը եղել: Միաժամանակ, ոչ պաշտոնապես տեղեկություններ են շրջանառվում, որ Մ. Գրիգորյանը և ևս չորս աշխատակից ազատվելու են աշխատանքից:

«Առաջին ալիքի» տնօրենի հետ կապ հաստատել չի հաջողվում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ