![]()
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակված 7 քաղաքացի, առողջացել է 2 մարդ:
Մեկուսացման մեջ է գտնվում 25 մարդ, թեսթավորվել է ընդհանուր առմամբ 141 մարդ:
Հիշեցննք, որ Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 43 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1291 է։ Ապաքինվել է 22 մարդ, բուժում շարունակում է ստանալ 726 քաղաքացի։
Ընդհանուր առմամբ ապաքինվել է 545 մարդ։
Մահացածների ընդհանուր թիվը 20 է։
Թեստերի ընդհանուր քանակը՝ 12 հազար 680 է։
![]()