![]()
Կորնել-Օվեդո քաղաքում, որը գտնվում է Պարագվայի հարավում, մահացած համարվող կինը արթնացել է, երբ սգո ծառայության աշխատակիցներն իրեն պատրաստում էին հուղարկավորության համար: Այդ մասին հայտնում է պարագվական ABC Color թերթը:
Ապրիլի 11-ին 46 տարեկան Գլեդիս Ռոդրիգես դե Դուարտեին, որի մոտ ախտորոշվել էր ձվարանների քաղցկեղ, արյունահոսության պատճառով տեղափոխում են մասնավոր կլինիկա: 2 ժամ հետո ամուսնուն և հարազատներին հայտնում են, որ կինը մահացել է:
Կնոջ մարմինն այնուհետ տեղափոխում են թաղման բյուրո, որտեղ նկատում են, որ կինը շարժվում է: Կնոջը կրկին հետ են ուղարկում հիվանդանոց, սահմանվում է բժշկական հսկողություն:
Կնոջ աղջիկը տեղի ունեցածի համար մեղադրում է կլինիկայի բժշկուհուն: Գործի մանրամասները պարզելու համար սկսվել է հետաքննություն:
![]()
![]()