![]()
Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում տեղեկացրեց, որ երրորդ անգամ է կորոնավիրուսի թեստ հանձնել:
«Ի ուրախություն ինձ, և ի դժբախտություն ոմանց՝ այս անգամ նույնպես թեստը բացասական էր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երկրորդ թեստը վարչապետի հետ միասին հանձնել էին ընտանիքի անդամները, այդ ընթացքում նրանք մեկուսացել էին Սևանում:
Դեռ Սևանում ենք, նորից թեստ ենք հանձնել ամբողջ ընտանիքով, գիշերը պատասխանը կլինի և կտեղեկացնենք մանրամասները։ Եթե պատասխանը դրական լինի, ընտանիքով կշարունակենք ինքնամեկուսացումը, բացասական պատասխանի դեպքում՝ առավոտյան արդեն կվերադառնամ ու կլինեմ կառավարության իմ աշխատասենյակում,- ասաց վարչապետը։
Որևէ քաղաքական նպատակ չի կարող բարձր լինել, քան հանրային առողջությունն ու անվտանգությունը։ Եթե հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, ապա մենք համապատասխան որոշում կկայացնենք,- նշեց վարչապետ Փաշինյանն ու հավելեց, որ վաղը կառավարությունը կքննարկի նաև Հայաստանի որոշ շրջաններում արտակարգ դրություն հաստատելու հնարավորությունը, եթե լինի դրա անհրաժեշտությունը։ Վարչապետի խոսքով՝ մենք պետք է պատրաստ լինենք ավելի խիստ միջոցների։
![]()