«Եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան իրական զտումներ…». վարչապետ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց թավիշի և «ամենաթողության» մասին:

«25-30 տարի երկիրը եղել է մաֆիոզների տրամադրության տակ: Երբ գործարարները հարցնում են՝ ի՞նչ անենք, ասում եմ՝ աշխատեք, հարկ վճարեք: Ես նրանց աչքերում հիասթափությունում եմ տեսնում: Կա խումբ, որը մտածում է՝ ինքը կշարունակի իր նախկին արտոնությունները պահել, որովհետև մտածում է՝ իր ծառայությանը իշխանությանը պետք է: Բայց չի կարող այդպես լինել»,- ասաց վարչապետը:

«Բոլորը գիտեն, որ իշխանությունը «ծեծող» չէ, առիթից օգտվում են ու լկտիանում: Եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան իրական զտումներ և դա կադրային ջարդ չէ: Ով չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի և այդ պրոցեսն էլ է թավշյա լինելու:

Ես զգացի, որ ինչ-որ մի պահի մենք արդարանում ենք, պաշտպանվում ենք «թավիշի» համար: Բայց 2018թ-ին էդ «թավիշը» մեզ բերեց հաջողության: Չմտածեք, որ ես երբևէ իշխանությունը կփորձեմ բանդաներով պահպանել: Ես վարչապետ եմ մինչև էն պահը, որը դուք կկամենաք: Ես կմնամ, քանի կա ձեր վստահությունը»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ