![]()
Տարոն Չախոյանն իր ֆեսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարներով և կատարել է հետևյալ գրառումը.
Կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների նախաճաշն ու ընթրիքը:
Ինչպես հայտնեցին բուժանձնակազմից, կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիներն արդեն իսկ սկսել են դժգոհել չափից շատ ուտելուց:
Առողջություն բոլորին
Լուսանկարներն արված են այսօր:
Հիշեցննք, որ Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 43 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1291 է։ Ապաքինվել է 22 մարդ, բուժում շարունակում է ստանալ 726 քաղաքացի։
Ընդհանուր առմամբ ապաքինվել է 545 մարդ։
Մահացածների ընդհանուր թիվը 20 է։
Թեստերի ընդհանուր քանակը՝ 12 հազար 680 է։
![]()
![]()
![]()
![]()
![]()