![]()
Հայազգի 84-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը ԱՄՆ-ից վերադարձել է նրա մոտ` չնայած կորոնավիրուսի համավարակին: Այս մասին տեղեկացնում է «Էքսպրես Գազետա» պարբերականը:
Իմանալով ավիահաղորդակցության դադարեցման մասին Տատյանա Վլասովան թողել է իր բոլոր գործերը և շտապ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որպեսզի մինչև սահմանների փակվելը կարողանա հասնել Մոսկվա:
Ինչպես պատմել է Վլասովայի և Ջիգարխանյանի որդին` Ստեփանը, իր մայրը հավաքվել է ընդամենը 3 ժամվա ընթացքում, որպեսզի հասնի Ջիգարխանյանի մոտ, որն արդեն դադարել է ճանաչել անգամ հարազատներին
![]()