«Ադրբեջանում, ի նշան սոցիալական բողոքի, քաղաքացիները խոտ են արածում»․ Կարեն Հովհաննիսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վրաց-ադրբեջանական և իրան-ադրբեջանական սահմանի փակ մնալը երկարաձգվել է մինչև մայիսի 4-ը ներառյալ: Կարանտինը Ադրբեջանում ևս երկարաձգվել է մինչև մայիսի 4-ը ներառյալ:

Ըստ ադրբեջանական տիրույթի սոցցանցերի օգտատերերի, Ադրբեջանում թագավարակը դարձել է անկառավարելի: Ոչ միայն թեստավորումն է կատարվում բացահայտ ախտանշանների դեպքում, այլ նաև գրեթե չի հայտնաբերվում շփման շրջանակները, ինչն էլ իր հերթին բերում է նոր վարակների:

Սրա ֆոնին նաև սոցիալական բողոքի ակցիաները ևս չեն դադարում երկրի ողջ տարածքում: Բողոքի ակցիաների ամենատարբեր ձևերն արդեն չեն զարմացնում իրենց բազմազանությամբ: Քաղաքացիները նույնիսկ բառիս բուն իմաստով կանաչ խոտ են ուտում և տեսանյութերը տարածում սոցցանցերում՝ դիմելով Ադրբեջանի նախագահին և ասելով, որ « տես Ալիև, մենք խոտ ենք արածում»»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ