![]()
Սաութհեմփթոնի համալսարանի հետազոտողների մի խումբ ուսումնասիրել է կորոնավիրուսի կառուցվածքը: Պարզվել է, որ SARS-CoV-2-ի արտաքին շերտն այնքան խիտ չէ, որքան այլ վիրուսների, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի դեպքում: Այս մասին հայտնում է Phys.org-ը:
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2 կորոնավիրուսի արտաքին շերտում կան սպիտակուցներ: Կորոնավիրուսը դրանք օգտագործում է մարմնի բջիջներին կպչելու և ներթափանցելու համար:
Ուսումնասիրության հեղինակները համեմատել են կորոնավիրուսի նոր տեսակը ՄԻԱՎ-ի հետ և պարզել, որ SARS-CoV-2-ը շատ ավելի վատ է պաշտպանված:
«Նոր կորոնավիրուսի բարակ պաշտպանիչ ծածկն այն ավելի խոցելի է դարձնում իմունային համակարգի հակամարմինների համար: Դա նաև մեծացնում է պատվաստանյութ ստեղծելու շանսերը»,- հայտարարել են գիտնականները:
Հիշեցննք, որ Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 43 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1291 է։ Ապաքինվել է 22 մարդ, բուժում շարունակում է ստանալ 726 քաղաքացի։
Ընդհանուր առմամբ ապաքինվել է 545 մարդ։
Մահացածների ընդհանուր թիվը 20 է։
Թեստերի ընդհանուր քանակը՝ 12 հազար 680 է։
![]()