« Էս հիշողությունից թոփալին հիշեցրեք, որ ավելի լավ է տեսախցիկի առաջ հազալ ու ջուր խմել, քան թե ժողովներին քնել, կամ էլ կինդեռ ձվիկ խաղալ…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է ՀՀԿ-ական Աշոտյանի գրառմանը

Պատահած ամեն բան ծամելու սովոր ջերմոցային պայմաններում աճեցրած էս քաղաքական բույսին մեկդ հիշեցրեք Բաղրամյանի հայտնի վանկարկումը:

Էդ վանկարկամն կնիքը վաղուց դրված է իրա ճակատին…

Կարող եք հիշեցնել նաև, թե ինչպես իրենց իշխանության տարիներին ռուսական պրոպագանդան մեքենայով հասավ ԱԺ շենքի մոտ ու ԱԺ-ից դասեր տվեց մի ողջ պետության ու ազգի…

Կարճ ասած, թող անունին տեր կանգնի…

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

Մարդ, որ իր ուղերձի տեսանյութին տիրություն չի կարողանում անել, երկրին ու ժողովրդին ո՞նց է տիրություն անում։
Հ.Գ. Լավ է, փողկապը չի ծամել…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ