Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել


Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել:

«Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ, ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։

Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։ Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Առողջ եղե՛ք»,- գրել է մարզպետը:

Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ.Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է…

Posted by Gnel Sanosyan on Sunday, April 19, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ