Ուհանի լաբորատորիայի ղեկավարը հայտարարել է կորոնավիրուսն արհեստականորեն ստեղծելու անհնարինության մասին

Ուհանի վարակաբանության ինստիտուտի ղեկավար Յուան Չժիմինը հայտարարել է, որ մարդկությունը չունի ռեսուրսներ վիրուսի արհեստական ստեղծման համար, որն իր բնութագրիչներով նման կլիներ նոր տեսակի կորոնավիրուսային վարակին:

Նա նշել է, թե չկա նման վարակի արհեստական սինթեզման ոչ մի վկայություն: Մասնագետի խոսքով՝ ոմանք իրոք խոսում են, որ COVID-19-ը ստեղծվել է մարդու կողմից, սակայն «նրանց արած աշխատաբքի ծավալը կգերազանցեր ողջ մարդկության հնարավորությունները»:

«Ես երբեք չեմ հավատա, որ մարդկությունն արդեն ունի բավարար չափով գիտելիքներ նման վիրուս սինթեզելու համար»,- հավելել է Չժիմինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ