«Լավ, դուք ձեզ էլ չեք սիրո՞ւմ։ Ներքին թշնամիներով շրջափակված ենք, դուք դեռ թավիշ ե՞ք խաղացնում…». Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում  կատարել է հետևյալ գրառումը.

Փաստորեն վարչապետը բանից անտեղյակ, կես ժամ շարունակ ռոբիկ-միշիկների անձնական օգտագործման եթերների տրամադրության տակ է եղել։ Ես չեմ էլ ուզում մտածել, թե ի՞նչ կարող էր լինել, որ չի եղել։ Բա որ վարչապետը պետական գաղտնիք պարունակող ինչ-որ զրո՞ւյց աներ։ Ու ձեզ թվում է այդ դեպքում պետք է վարչապետին խնայեին ու չրապարակեի՞ն։ Թե պետությունը պետք է ողջամտություն թելադրեր։ Ո՛չ։ Ամենայն ծախու ձեռքը կհրապարակեր։

Վերջացրեք, ձեր թավիշը։ Ժողովուրդը կուշտ է թավիշից էլ, ձեր հանդուրժողականությունից էլ։ Եթե սա էլ պիտի մարսեն Հանրային հեռուստաընկերության պատասխանատուները, ես այլեւս ոչինչ չունեմ պահանջելու։

Երկու տարի է պահանջում ենք, բայց չգիտես ինչու տեղից չեք շարժվում։ Լավ, դուք ձեզ էլ չեք սիրո՞ւմ։ Ներքին թշնամիներով շրջափակված ենք, դուք դեռ թավիշ ե՞ք խաղացնում։

Այն դեպքում, որ ոչ մի համակարգ իր տեղում չի, ձեր թիմի, ու ձեր ամենաթողության արդյունքում։ Անգամ ձեր արած լավ գործերը չի երեւում։ Ու եթե մարգոները իրենց ստերով պետք է շարունակեն մնալ իրենց աթոռներին, ուրեմն հալալ է մարգոներին, որ իրենք իրենց ստերով կարող են իշխել, իսկ դուք, որ իշխանություն ունեք, չեք կարող, անգամ ձեզ պաշտպանել։ Բա էլ դուք ո՞նց եք փորձում պետություն, ժողովուրդ պաշտպանել։

Խուլիգանական քայլը պետք է քայլ առաջ պատասխանատվության ենթարկել։
Անգամ, փորձ չարվեց դիտավորությամբ կադրերը տարածողներին գտնել, ու հեռացնել համացանցից։

Հ.Գ. Պահանջում եմ Արա Շիրինյանի, Մարգարիտա Գրիգորյանի եւ Պետրոս Ղազարյանի հրաժարականը։

Պահանջում եմ` հիմա։

Փաստորեն վարչապետը բանից անտեղյակ, կես ժամ շարունակ ռոբիկ-միշիկների անձնական օգտագործման եթերների տրամադրության տակ է…

Posted by Արթուր Հայրապետյան on Saturday, April 18, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ