![]()
Հայաստանում 2019թ.-ին որդեգրվել է 19 երեխա, նրանցից 9-ն աղջիկ է:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ նախորդ տարի հանրապետությունում որդեգրման ենթակա 64 երեխա է եղել, 31-ն առողջական խնդիրներ են ունեցել, այդ թվում՝ 7-ը՝ հաշմանդամություն:
Որդեգրելու ցանկություն է հայտնել 188 անձ, նրանցից 49-ը՝ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ:
Արդյունքում Հայաստանում որդեգրվել է 19 երեխա:
ՀՀ քաղաքացիները որդեգրել են 11 երեխայի, նրանցից մեկն ունեցել է առողջական խնդիրներ:
8 երեխայի որդեգրել են օտարերկրացիները: Բոլոր երեխաներն ունեցել են առողջական խնդիրներ, այդ թվում 5-ը՝ հաշմանդամություն:
![]()