Որոնք են կորոնավիրուսի երեք վտանգավոր գործոնները․բժշկական տեսակետ

Անգլիայի գլխավոր բժիշկ Քրիս Վիթին թվարկել է այն գործոնները, որոնք միանշանակ կերպով բարձրացնում են վարակման եւ մահացության ռիսկը կորոնավիրուսի ինֆեկցիայի ժամանակ։

Ըստ այդմ, առաջին գործոնը պացիենտների առաջացած տարիքն է, որը բազմաթիվ դեպքերում հանգեցնում է մահացության։ Հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ տարեցները առանձնահատուկ պաշտպանության կարիք ունեն կորոնավիրուսից։

Ռիսկային զոնայում են ուղեկցող հիվանդություններ ունեցողները, ինչպես օրինակ՝ սիրտ-անոթային խնդիրներ ունեցողները։ Մահացածների իննսուն տոկոսի մոտ գոնե մեկ ուղեկցող հիվանդություն է եղել։ Եվ վերջապես, տղամարդիկ ավելի հաճախ են վարակվում կորոնավիրուսով, ինչը սակայն դեռ լիովին բացատրված չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ