![]()
Վահիկ Խանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Էս Վարչապետի ելույթից կտրտած կադրերը, որոնք չեն դուրս եկել եթեր, տարածողները հանցագործություն են թույլ տվել, սա հստակ կարող եմ ասել:
Պետք ա հայտնաբերել և պատժել #ԱԱԾ
Իսկ նրանք ովքեր անմակարդակի պես ուրախանում են և ռեխներնեն բացում….
լուրջ եմ ասում մեղք եք դուք:
Հա մի բան էլ ասեմ նրանց ովքեր էս տարածողների և ծիծաղացողների մեջ են… Սոցօգնությունը վերցնելուց 70-հազ. դրամ չեք հիշի չէ Վարչապետին սուսիկ փուսիկ կգնաք կվերցնեք,իհարկե եթե պահանջն էլ չունեք ….))
Եվ կգաք տուն կծիծաղեք ես վիդեոի վրա:((
Արա տալիս են խի չվերցնեմ:(((
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան էջում պաշտոնական պարզաբանում է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձից առաջ արված կադրերի վերաբերյալ, որոնք այսօր հայտնվել են համացանցում:
Հարգելի հեռուստադիտողներ,ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար:
ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները.
- 1. Արմենիա ԹիՎի
- 2. Շանթ
- 3. Միր
- 4. Հ2
- 5. ԱՐ
- 6. Կենտրոն
- 7. Երկիր Մեդիա
- 8. 5-րդ ալիք
![]()