«Վայ ինչ լավն է Հ1-ը։ Իսկ կգուցե զուգարան մտնելու պահն էլ հեռարձակվեր…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Վայ ինչ լավն է Հ1-ը։ Իսկ կգուցե զուգարան մտնելու պահն էլ հեռարձակվեր?

Ուրեմն պետք է եթերի հեռարձակման ու ապահովման բոլոր ուղղակի և անուղղակի պատասխանատուների ազատման հրամանները առավոտյան շուտ դրվեն հանրության սեղանին, իսկ աշխատանքային գրքույկում գրվի, որ հեռացվում եք ոչ կոմպետենտության ու մասնագիտությանը չտիրապետելու հիմքով։ Ես սա կասեմ։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան էջում պաշտոնական պարզաբանում է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձից առաջ արված կադրերի վերաբերյալ, որոնք այսօր հայտնվել են համացանցում:

Հարգելի հեռուստադիտողներ,ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար:

ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները.

  • 1. Արմենիա ԹիՎի
  • 2. Շանթ
  • 3. Միր
  • 4. Հ2
  • 5. ԱՐ
  • 6. Կենտրոն
  • 7. Երկիր Մեդիա
  • 8. 5-րդ ալիք

Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ