![]()
ԱՄՆ Օհայո նահանգի 64-ամյա բնակչուհի Շերիլ Նորթոնն արդեն մեկ ամիս է՝ չէր կարողանում մոտենալ սիրելի դստերը՝ Քելսի Կերրին: Աղջիկը բուժքույր է, աշխատում է տեղի հիվանդանոցում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակված անձինք: Հենց այդ պատճառով էլ Քելսին ամուսնու հետ մեկուսացել է հարազատներից:
Վերջերս, սակայն, աղջիկն այցելել է իր ծնողների տուն՝ այնտեղից որոշ իրեր վերցնելու համար: Նա դիմակով էր և մտադիր չէր շփվել ընտանիքի անդամների հետ: Մոր սիրտը, սակայն, չդիմացավ: Շերիլն այնքան էր ուզում գրկել աղջկան, որ վերցրեց սավանը, այն նետեց դստեր վրա, որ գոնե կարողանա մոտենալ նրան:
Ավելի ուշ աղջիկը պատմել է, որ ինքն ու մայրը նախկինում հաճախ էին գրկախառնվում, և ինքը երջանիկ է, որ կրկին այդպիսի հնարավորություն ստեղծվեց: Իսկ Շերիլը նշեց, որ հասկանում էր՝ ռիսկի է գնում, բայց չկարողացավ դիմանալ: Հետո Շերիլը ախտահանման աշխատանքներ է տարել տանը:
![]()