Նշվել են երիտասարդների այն խմբերը, որոնք ծանր են տանում կորոնավիրուսը

Կորոնավիրուսով վարակված երիտասարդները, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, մտնում են հատուկ ռիսկի խմբի մեջ:

Նման առանձնահատկությունների պատճառով նրանք մյուսներից վատ են տանում հիվանդությունը, հայտնել է Ռուսաստնաի դաշնային գիտակլինիկական կենտրոնի աշխատակցուհին, որի խոսքերը ինստագրամում հրապարակել է հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշեւան։

Բժիշկը նշել է, որ ամենածանր հիվանդներն են համարվում 70-ից բարձր տարիքի մարդիկ, սակայն արհեստական շնչառության սարքերին պետք է միացնել նաեւ վարակված անձանց եւս մեկ կատեգորիա:

«Մենք ստանում ենք բավականին երիտասարդ հիվանդների առանձին խումբ կարևոր ուղեկցող պաթոլոգիայով. հիվանդների մոտ կա շաքարային դիաբետ, սրտի անբավարարության, գիրություն», – ասել է նա եւ հավելել է, որ նման երիտասարդները շատ են:

Ավելի վաղ Ելենա Մալիշեւան, պատասխանելով այն հարցին, թե որքանով է վտանգավոր կորոնավիրուսը, այն անվանել է ամենահիասքանչ վիրուսներից մեկը:

Իր տեսակետը նա բացատրել է նրանով, որ կորոնավիրուսի պատճառով մահացածների միջին տարիքը 79,5 տարի է, իսկ երեխաները գրեթե չեն հիվանդանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ