![]()
Հանրային հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան էջում պաշտոնական պարզաբանում է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձից առաջ արված կադրերի վերաբերյալ, որոնք այսօր հայտնվել են համացանցում:
Հարգելի հեռուստադիտողներ,ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար:
ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները.
- 1. Արմենիա ԹիՎի
- 2. Շանթ
- 3. Միր
- 4. Հ2
- 5. ԱՐ
- 6. Կենտրոն
- 7. Երկիր Մեդիա
- 8. 5-րդ ալիք
Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար:
Այսինքն ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել:
Թաթուլի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հոլովակի պրեմիերան
Թաթուլի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հոլովակի պրեմիերան
Posted by Դառը ճշմարտություն on Saturday, April 18, 2020
Հարգելի հեռուստադիտողներ,ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից…
Posted by Առաջին ալիք on Saturday, April 18, 2020
![]()