Մեկուսացումը խախտելու համար ձերբակալված կինը մերկացել է և բարձրացել ոստիկանական մեքենայի վրա

Ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու մեջ մեղադրված իսպաուհին մերկացել է և բարձրացել ոստիկանական մեքենայի վրա՝ ի նշան բողոքի: Դեպքը տեղի է ունեցել Թորեմոլինոս քաղաքում, գրում է Daily Mail -ը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ կինը խանգարել է հարևաններին, որոնք մասնակցում էին կորոնավիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմին երախտագիտության ակցիային: Ապրիլի 11-ի երեկոյան նրանք դուրս են եկել ծափահարելու բուժաշխատողներին. նման ակցիաներ Իսպանիայում ամեն օր են անցկացվում: Հարևանուհու հետ վեճից հետո նրանք զանգահարել են ոստիկանություն: Կինը ձերբակալվել է և ուղարկվել դատարան, միաժամանակ նա փորձել է դիմակայել կարգը պահպանողներին:

Ի վերջո, նա գրավի դիմաց ազատ է արձակվել, և անմիջապես կազմակերպել է հերթական խուլիգանական հնարքը: Դատարանի դահլիճից դուրս գալուն պես նա հանկարծակի մերկացել է և բարձրացել ոստիկանության մեքենայի վրա:

Օրինախախտի մասին հայտնի է միայն այն, որ նա Իսպանիայի 41-ամյա քաղաքացի է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ