«Ուղիղ 1 տարի առաջ շինծու մեղադրանք ներկայացվեց»․ Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ուղիղ 1 տարի առաջ շինծու մեղադրանք ներկայացվեց և կասեցվեց ՊՎԾ պետի իմ լիազորությունները։

Ինչպես բազմիցս հայտարարել եմ, հիմա էլ հայտարարում եմ, որ բացի երկու շինծու ու կորզած ցուցմունքներից գործով ոչ մի ապացույց չկա։

Իմ դեմ այս ամենը սարքողները միգուցե կարողացան ժամանակավորապես ինձ մեկուսացնել, ու դա թող լինի իրենց ժամանակավոր հաղթանակը, բայց խոստանում եմ, որ երկարաժամկետ ու վերջնական պարտվելու են։ Գործ սարքողները միգուցե ռեսուրսներով ավելի ուժեղ են, բայց ի տարբերութուն իրենց՝ ես ունեմ նպատակ, համոզմունք, համբերելու կարողություն, ու գիտեմ թե ինչպես դուրս գալ պայքարի մարաթոնի։ Մոռացել էին, որ ես պաշտոնի կռիվ չեմ տալիս. իմ համար բոլոր պաշտոններից ավելի կարևոր է ժողովրդի սերը, որը ես վաստակել եմ հայրենիքին անմնացորդ ու անդավաճան ծառայելով։

Սիրելիներս,

երկուշաբթի օրը, ապրիլի 20-ին հավանաբար տեղի կունենա հերթական դատական նիստը, ու բոլորիդ ԽՆԴՐՒՄ եմ չգալ դատարան»։

Ուղիղ 1 տարի առաջ շինծու մեղադրանք ներկայացվեց և կասեցվեց ՊՎԾ պետի իմ լիազորությունները։Ինչպես բազմիցս հայտարարել…

Posted by Davit Sanasaryan on Saturday, April 18, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ