![]()
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վեդիի ջրամբարի շինհրապարակում ծանոթանում է շինարարական աշխատանքներին:
«Այս տարի պետք է փորձենք աշխատանքները մոտեցնել կուլմինացիային»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները կավարտվեն 2022թ
․, սակայն 2020թ․ նախատեսվում է ջրամբարից մասնակի ոռոգում իրականացնել։ Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակից (ԾԻԳ) հայտնում են, որ ջուրը Վեդի գետից կհասցվի ջրամբար եւ առանց կուտակելու, նոր կառուցված ջուր փոխադրող համակարգով կտեղափոխվի ջրամբարի իշխման տակ գտնվող 8 համայնքների ջրթափ ավազաններ։
Վեդու ջրամբարը կառուցվում է Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, ջրամբարը լցնելու համար ջրաղբյուր են հանդիսանում Վեդի և Խոսրով գետերի գարնան ամիսների վարարումների ազատ հոսքերը: Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմելու է 29,4 մլն խմ, իսկ ջրատվությունը՝ 32,3 մլն խմ։
«Վեդի պատվարի եւ ոռոգման համակարգի կառուցման» ծրագիրը մեկնարկել է 2017 թ
․ մարտից, Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով եւ Հայաստանի կառավարության 15 մլն եվրո համաֆինանսավորմամբ։ Ընդհանուր 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի՝ ջրամբարը կառուցելուց բացի, ծրագրում ներառված են Վեդի եւ Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների ու ջրի փոխադրման համակարգի, ոռոգման համակարգի կառուցում եւ ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում։
Վեդիի ջրամբարի շինհրապարակում ենք
Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Saturday, April 18, 2020
![]()