Մալայզիայում մարդկանց կորոնավիրուսից պաշտպանող «տեսիլք» է հայտնվել

«Տեսիլքը» վախեցնում է Մալայզիայի հյուսիս-արևելքում ապրող քաղաքացիներին: Դա արվում է, որ մարդիկ տնից դուրս չգան կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինի ընթացքում: Այս մասին հայտնում է The Straits Times-ը:

Պարզվել է, որ տեսիլքը տեղի բնակիչներից մեկն է՝ Մուհամմադ Ուբրաիլ Ալիասը: Նա ամեն երեկո հագնում է սպիտակ սավան, արհեստական մորուք է կպցնում և գնում՝ վախեցնելու մարդկանց, ցրելու փողոցներում կուտակումները: Նա սկսել է հետապնդել մարդկանց՝ այն բանից հետո, երբ լսել է նորությունները և իմացել կորոնավիրուսի վիճակագրությունը:

Ալիասը պատմել է, որ ամեն անգամ, երբ դեռահասները տեսնում են իրեն, «վազում են խելագարի պես՝ վերադառնալով տները»:

«Հիմա ամեն անգամ, երբ նրանք տնից դուրս են գալիս, շուրջբոլորն են նայում՝ համոզվելու, որ «տեսիլքը» չկա»,-ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ