Որ երկրներն են մտնում կորոնավիրուսով հիվանդացության տասնյակի մեջ

Աշխարհում կորոնավիուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 2 250 751-ի։ Ապաքինվածների թիվը 571 145 է, մահացածներինը՝ 154 261 մարդ։ Եվրոպայում կորոնավիրուսով հիվանդ է արդեն 1 029 214 մարդ։ Հիվանդացության թվով առաջին տասնյակում են՝ ԱՄՆ-ն, որտեղ արդեն կորոնավիրուսով հիվանդների թիվը հատել է 710 հազարի սահմանը, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իրանը, Թուրքիան, Բելգիան եւ Բրազիլիան։

Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 147 հազարը, Այս պահի դրությամբ աշխարհում ապաքինվել է 558 հազար 150 մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ն է’ 678 հազար 210 հաստատված դեպք : ԱՄՆ-ում մահացածների թիվը 34 հազար 641 է:Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 184 հազար 948 է: Մահացության ցուցանիշը 19 հազար 315 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 168 հազար 941 է: Վարակից մահացել է 22 հազար 170 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 027 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 920 մարդ:

Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 138 հազար 273 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 105 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ