![]()
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 200 հազար 377-ի:
Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 147 հազարը, Այս պահի դրությամբ աշխարհում ապաքինվել է 558 հազար 150 մարդ:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ն է’ 678 հազար 210 հաստատված դեպք : ԱՄՆ-ում մահացածների թիվը 34 հազար 641 է:Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 184 հազար 948 է: Մահացության ցուցանիշը 19 հազար 315 է:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 168 հազար 941 է: Վարակից մահացել է 22 հազար 170 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 027 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 920 մարդ:
Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 138 հազար 273 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 105 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին:
Մեծ Բրիտանիայում կա 103 հազար 093 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 13 հազար 729:
![]()