Կասկադյորական վթար Արմավիրի մարզում

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Միսակ Պետրոսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի C 884 KK 01 RUS համարանիշի ավտոմեքենայով Գայի գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է մեկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և հայտնվել Երևանյան 22 տան տարածքում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վարորդը ոստիկաններին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ