![]()
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ տեղեկացա, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հանդիսանալով լրագրող Աննա Իսրայելյանի «Երկրի հարցը» հաղորդման հյուրը, հայտարարեց` մեջբերեմ՝
— Միևնույն ժամանակ Ալեն Սիմոնյանին կոչ եմ անում, որ ժամանակ գտնի, գնա և հանդիպի վեհափառ հայրապետին ․ ․ ․
Ասեմ , որ ես, վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը, կրկնում եմ, պատրաստ եմ հանդիպել վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ի հետ, ցանկացած իրեն հարմար պահի` նման հրավերի դեպքում»։
Երկիր մեդիա ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է.
«Հալածանքը մեր նշանն է, Աստծո կողմից է դա մեզ տրված: Մենք գիտենք, որ վարդերի ու մեխակների չենք արժանի, այլ հալածանքի: Պետական գործիչների վարքը վկայում է, որ պետք է ասել՝ փողոցում չեք գտնվում, եւ նրանք պետք է հասկանան մեր դերը մեր ժողովրդի կյանքում: Հատկապես ԱԺ փոխխոսնակի արտահայտությունները Վեհափառ Հայրապետի մասին, ուղղակի, զարմանքը քիչ է ասել, ցավ եմ ապրում, նաեւ այն մտքին են հանգեցնում, որ իրենք չգիտեն ով են եւ ինչով են զբաղված: Հարցն ավազանի անունով դիմելը չէ, այլ դրանով վերաբերմունք ցուցաբերելը: Այն տպավորությունն ունեմ, որ չի էլ կարդացել, թե ինչ է ասել վեհափառը: Հուշել են, ինքն էլ ասել է»:
Բագրատ սրբազանը Ալեն Սիմոնյանին կոչ է արել ժամանակ գտնել, գնալ և հանդիպել Վեհափառ հայրապետին: Այս կոչին Ֆեյսբուքի իր էջում արձագանքել է ԱԺ փոխնախագահը.
«Ասեմ , որ ես, վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը, կրկնում եմ, պատրաստ եմ հանդիպել Վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ի հետ, ցանկացած իրեն հարմար պահի` նման հրավերի դեպքում», գրել է Ալեն Սիմնոյանը։
Քիչ առաջ տեղեկացա, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հանդիսանալով լրագրող Աննա Իսրայելյանի "Երկրի…
Posted by Alen Simonyan on Friday, April 17, 2020
![]()