![]()
Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները ներկայում ստուգում են՝ հնարավո՞ր է, որ կորոնավիրուսի առաջին վարակակիրը այն ստացել է լաբորատորիայում ու տարածել Չինաստանի Ուհան քաղաքում։ CNN-ի տեղեկություններով՝ հետախուզական համայնքը պետք է ուսումնասիրի հետևյալ պնդման հավաստիությունը․
«Որևէ մեկը միջադեպի կամ նմուշների հետ անզգույշ վարմունքի հետևանքով վարակը ստացել է լաբորատորիայում, ապա վարակել է այլ մարդկանց»։
Հետախուզական համայնքը պետք է հաստատի կամ հերքի այս պնդումը։ Ընդ որում՝ նախապես նշվում է, որ նրանք չեն դիտարկում այն հնարավորությունը, որ վիրուսը մշակվել է որպես կենսաբանական զենք։ Ի սկզբանե չի դիտարկվում նաև այն տեսակետը, որ հնարավոր է վիրուսը հատուկ ստեղծվել է կամ հատուկ տարածվել է։
![]()