![]()
Կորոնավիրուսը հաստատող Rapid տեսակի թեստերով վճարովի ստուգումներ են անցկացվում Վարդանանց նորարարական բժշկական կենտրոնում:
«2019-nCoV թեստերը, որոնք կիրառվում են մեր բժշկական կենտրոնում արտադրված են ամերիկյան ընկերության կողմից: Այդ ընկերությունն աշխատում է միջազգային և եվրոպական չափորոշիչներով։ Թեստի ճշգրտությունը հասնում է 98.6%-ի»,- նշեց Հայթայանը։
Rapid տեսակի արագ թեստերը ստուգվողից քթից կամ կոկորդից վերցված քսուքի միջոցով 10 րոպեում հաստատում կամ ժխտում են վարակի առկայությունը: Յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է թեստ հանձնել, սակայն չունի նախարարության ցուցումը, կարող է փարատել կասկածները՝ վճարելով 25000 դրամ: Կիրառվող թեստերին հավանություն են տվել նաև ՀՀ առողջապահության նախարարությունից և ՀՀ կառավարությունից:
«Յուրաքանչյուր քաղաքացի կարող է զանգահարել 060-59-21-00 հեռախոսահամարին և ժամ գրանցել ստուգման համար: Զանգերի կենտրոնը, ճշտելով գրանցվողի գանգատները, շփումները և այլ երկրներ կատարած այցերը, հուշում է, թե որ մուտքով պետք է մտնի կենտրոն։ Առաջնային ֆիլտրը կատարվում է նախասրահում, որտեղ կատարվում է այցելուների ջերմաչափում, տրամադրվում են դիմակներ և գնահատվում յուրաքանչյուրի կարգավիճակը։
Վարակի առկայության ռիսկի դեպքում այցելուն կենտրոն է մտնում առանձնացված մուտքով և սպասարկվում մեկուսարանում»,- ասաց խոսնակը։
Հարցին, թե քանի մարդ է հասցրել օգտվել վճարովի ծառայությունից՝ խոսնակը չասաց, սակայն նշեց, որ նրանց թիվը փոքր չէ:
Մանրամասները՝ այստեղ։
![]()