![]()
«Ու՞ր էր նույն Գարգին Բ-ն, երբ 2008-ին սպանդ կազմակերպեցին Երևանի սրտում…»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Երբ 2018-ի դուրս եկանք փողոց, ում մերժեցինք՝ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթած սԵրԺին, դրանով իսկ մենք չէինք մերժում մեր պետականությունը, մերժում էինք սերժական իշխանությունը, մեժում էինք բացասական բոլոր վարքերն ու բարքերը, որոնք տարիներ շարունակ բուն էին դրել մեր երկրում և արդեն իսկ մեծ վտանգներ էին և սպառնում էին մեր երկրի պետականությանը:
Սերժին մերժելով՝ մենք չէինք մերժում մեր ազգությունը, մեր հայրենիքը, ընդհաակառակը՝ ավելի վեր բարձրացրինք հայիս տեսակը, էն տեսակը, որ այլևս արժանի չէ իշանությունը զավթած սԵրԺին, արժանի չէ, որ իր տեսակին սԵրԺի նմանները ներկայացնեն աշխարհին ու ներկայանան՝ որպես երկրի ընտրյալ ղեկավար…
Ցավոք սրտի նախկինները Հայաստանում շատ բան են պղծել, ու դեռ շատ անելիք կա վերջիններիս գործած հանցանքների ու զանցանքների հետքերը, սպիացած վերքերը մաքրելու համար:
Հիմա, երբ դեմ ենք խոսում որոշ եկեղեցականների, դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք դեմ ենք խոսում եկեղեցուն, մեր կրոնին…
Երբ քննադատում ենք իր թայֆայի կողմից եկեղեցու առաջնորդ ընտրված Գարեգին Բ-ին, ամենևին չենք հրաժարվում մեր կրոնից կամ եկեղեցուց…
Թայֆաբազ կաթողիկոսը, ում աչքին երկրում ստեղծված իրավիճակում երևում է միայն երկրի համար մեկ մեղադրյալը, ում սիրտը ցավում է միայն վերջինիս համար, մոռանում է, որ բոլորը հավասար են օրենքի և Աստծո առաջ…
Կաթողիկոսը իրավասություն չունի մարդկանց զատելու՝ ըստ պաշտոնի, ըստ ծանոթի․․․
Ու՞ր էր նույն Գարգին Բ-ն, երբ 2008-ին սպանդ կազմակերպեցին Երևանի սրտում, ու՞ր էր Գարգին Բ-ն, երբ Հաց բերողին կեղեքելով սպանեցին…
Հետաքրքիր է, թե ինչու էր լռում Գարեգին Բ-ն, երբ մարդկանց տարիներ շարունակ Քոչարյանի հրամանով խոշատանգում, հետապնդում ու սպանում էին…
Թող ինձ ներեն Մարտի 1-ի զոհերի հարազատները, բայց ի՞նչ է, վերջիններս մատաղացու՞ էին, որոնց մասին մինչև այսօր լռում է…
Հաց բերողը, որ իսկապես բժշկական աջակցության կարիք ուներ, էս հիշյալ կաթողիկոսը ոչ մի անգամ կոչով հանդես չեկավ, որ գոնե կալանավայրից հիվանդանոց տեղափոխվեր: Ականատեսները վկայում են ՝ ինչպես էր Արթուրը՝ Հաց բերողը, ցավից Աստված կանչում, իսկ ով էր ականջալուր այդ կանչին՝ ոչ ոք․․․ ուր էիր այդ ժամ կաթողիկոս համայն ազգիս։
Չէ, ձեր Գարեգին Բ-ն հանցավոր իշխանությունների հետ սերտաճած շարքային թայֆաբազ է… կներեք, բայց Գարեգին Բ-երին չեմ կարող համարել քրիստոնեությունը՝ առաջինը որպես պետական կրոն ընդունած ժողովրդի վեհափառ կամ հոգևոր առաջնորդ, ու թող ոչ ոք ինձանից ավելի աստվածավախ ու քրիստոնյա չլինի…
Երբ ամենահին եկեղեցական գահը զավթած անձը զբաղված է իր թայֆայի ու սեփական բիզնես շահերը հետապնդելով, երկրում օրեցօր ավելանում են աղանդավորները՝ օրեցօր էլ ավելի բացահայտ ու լկտիաբար քարոզ անելով։
Կներեք, բայց ինձ համար անընդունելի են ծիծակ համարներով բենթլի ճռցնող ու եկեղեցին ու հավատքը իրենց բիզնես շահերի համար օգտագործող հոգևորականները՝ խաչագողերը…
Կաթողիկոսին մերժելով՝ մենք չենք մերժում մեր կրոնը, մեր եկեղեցին։ Նման վեհ գաղափարները չեն անձնավորվում և մարդկանց սխալ գործունեությունը մատնանշելով, մարդկանց ոչ պիտանելիությունը այդ գործում նկատելով և քննադատելով , մենք միայն փորձում ենք պահպանել հայիս համար այդ կարևոր կառույցը և հավատքը։
![]()