![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու.
«Ունենալու ենք վարակված քաղաքացիներ: Մեր ռազմավարական խնդիրը հետևյալն է՝ այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ ու առողջապահական համակարգի համար հնարավորինս տանելի»:
Նա նշեց, որ պետք է կարողանանք ապրել կորոնավիրուսին զուգահեռ, ըստ անհրաժեշտության, դրա հետ համատեղ.
«Արտակարգ դրության առաջիկա ժամանակահատվածը մենք պետք է օգտագոծենք հենց սրա համար հմտություններ ձեռք բերելու նպատակով»:
«Հարկ եմ համարում նշել, որ առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեկուսացած քաղաքացիների համար: Աշխարհի շատ երկրներում Հայաստանի օրինակը ի ցույց է դրվում, թե ինչպես է պետք վարվել քաղաքացիների հետ օրհասական պահերին»,- նկատեց նա՝ ավելացնելով նաև, որ այս ընթացքում դատարկ ցուցափեղկերի երևույթ մեզ մոտ չարձանագրվեց:
Բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ քաղաքացիների համար հիվանդանոցներում տեղ չէր գտնվում: Վարչապետն ընդգծեց, որ մեզ մոտ հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսն այս ընթացքում թափուր է եղել: Նա ընդգծեց, որ մինչ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համավարակին: Նա շնորհակալություն հայտնեց առաջնագծում կանգնած մասնագետներին:
![]()