![]()
Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ իշխանություններ, տեսնում եք՝ վերջին օրերին քաղաքում համարյա սովորական երթևեկություն է, մարդկանց համարյա սովորական շարժ (բացի հանրային տրանսպորտից): Սա կարող է ի չիք դարձնել համաճարակը կառավարելի պահելու ջանքերը:
Հետո, եթե, Աստված չանի, լինեն տասնյակ հազարավոր վարակվածներ ու հազարավոր զոհեր, գիտե՞ք՝ մարդիկ չե՛ն ասելու. «Դե, մենք անկարգապահ էինք», այլ ասելու են. «Իշխանությունները չե՛ն ապահովել ընդունված սահմանափակումների պատշաճ կիրառությունը»:
Եվ, լայն իմասով, չեն սխալվելու: Որովհետև իր իսկ սահմանած պահանջների կատարումն ապահովելը հենց իշխանությա՛ն պարտականությունն է: Եթե այսպիսի կարևոր հարցում շատ բան թողնվում է քաղաքացիների բարձր պատասխանատվությանը և քաղաքացիական գիտակցությանը, ապա իշխանությունը, թույլ տվեք ասել, շատ վտանգավոր սխալ է գործում:
Եթե մի մասը նստած է տանը, պահպանում է կարանտինի պահանջները, փորձում է հնարավորինս նվազեցնել իր և իր խոցելի հարազատների վարակվելու ռիսկը, իսկ մյուս մասը՝ ոչ, ապա առաջինների ջանքերն էլ են իզուր այսպիսի իրավիճակում: Իզուր են, քանի որ վաղը, մյուս օրը, ասենք՝ խանութներում կամ տրանսպորտում, մենք էլ հանգիստ վարակվելու ենք մեր այն համաքաղաքացիներից, որոնք չեն պահպանում սահմանված պահանջները: Ու այդպես ակամայից մեծացնելու ենք առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը, դժվարացնելու ենք հիվանդներին պատշաճ բուժօգնության օպերատիվ տրամադրումը, և վտանգելու ենք թե՛ մեր, թե՛ ուրիշների կյանքը: Եկեք պարտադրեք, հա՞, ձեր իսկ սահմանած կանոնների պահպանումը բոլորի կողմից: Հնարավո՞ր է, թե՞՝ ոչ»:
Սիրելի՛ իշխանություններ, տեսնում եք՝ վերջին օրերին քաղաքում համարյա սովորական երթևեկություն է, մարդկանց համարյա…
Posted by Sargis Mikayelyan on Friday, April 17, 2020
![]()