105-ամյա տարեց կինը բուժվել է կորոնավիրուսից

Կորոնավիրուսով վարակվելուց և հիվանդանալուց հետո Իսպանիայում բուժվել, ապաքինվել է 105 տարեկան կին։ Այս մասին հայտնել է նրա թոռը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրան ծերանոցից էին հիվանդանոց տեղափոխել։ Կնոջ մոտ կար կորոնավիրուսի մի քանի ախտանշան՝ բարձր ջերմություն, դժվարացած շնչառություն։ Հիվանդանոցում նրա մոտ հաստատվել էր կորոնավիրուսի առկայությունը։

Սակայն օրեր անց նրան արդեն դուրս են գրել, երբ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել՝ վիրուսի առկայությունը հերքվել է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ