Ուհանում կորոնավիրուսից եւս 1300 մահացածի են «հայտնաբերել»

COVID-19 կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոն համարվող չինական Ուհան քաղաքի իշխանությունները հստակեցրել են կորոնավիրուսի զոհերի թիվը: Քաղաքում համաճարակի ողջ ընթացքում մահացածների թիվը հասել է 3869-ի:

Xinhua գործակալության հաղորդմամբ՝ վարակման դեպքերի թիվն աճել է 325-ով եւ կազմել 50 333: Այդպիսով, Չինաստանում համավարակի սկզբից մահացել է 4632 մարդ, վարակվել 82 692 մարդ:

Նշենք, որ ապրիլի սկզբին Սպիտակ տունը հայտնել է, որ համաձայն ամերիկյան հետախուզության զեկույցի՝ Չինաստանը նվազեցրել է երկրում կորոնավիրուսի տարածվածության մասին տվյալները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Չինաստանին տեղեկությունը թաքցնելու մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ