![]()
Ապրիլի 15-ին հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը:
Խմբաքանակը ձեռք է բերվել Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների`
- «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի,
- «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի,
- «Կարաս Վայնս»-ի,
- և այլ դոնորների կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով:
Հայաստան են բերվել.
- ✅ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական հագուստ,
- ✅24 000 բժշկական դիմակ,
- ✅20 000 KN95 պաշտպանիչ դիմակ,
- ✅101 հեռահար ջերմաչափ,
- ✅բժշկական գործիքներ,
- ✅բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար:
Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ:
Մանրամասները տեսանյութում՝
Երկրորդ հատուկ չվերթը Հայաստան տեղափոխեց բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը
📢Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը:Հայաստան են բերվել.✅ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ,✅24 000 բժշկական դիմակ,✅20 000 KN95 պաշտպանիչ դիմակ,✅101 հեռահար ջերմաչափ,✅բժշկական գործիքներ,✅բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար:Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) կողմից, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, Իմ քայլը հիմնադրամի, Իզմիրլյան հիմնադրամի, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս Մարդասիրական Հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և այլ դոնորների տրամադրած ֆինանսական միջոցներով: Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերաների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ:Շնորհակալություն ենք հայտնում գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին, ինչպես նաև Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար:
Posted by Tigran Avinyan / Տիգրան Ավինյան on Thursday, April 16, 2020
![]()