Վարչապետ իրավապահներից պահանջել է վերաբացել բոլոր այն քրգործերը, որոնց միջոցով հնարավոր է փող բերել բյուջե

«Փաստ» թերթը գրում է.

«Փաստ» թերթի՝ կառավարության աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ուրբաթ երեկոյան իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել՝ պահանջելով վերաբացել վարույթներում գտնվող բոլոր այն քրեական գործերը, որոնց միջոցով հնարավոր է փող բերել կառավարություն: 

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը հրահանգել է տարբեր ճանապարհներով փող ապահովել պետբյուջե, քանի որ կորոնավիրուսային ճգնաժամը լուրջ հարված է հասցրել բյուջեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ