![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Թե բա «Մայր Աթոռը կոչ է արել չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը եւ տրվել անպտուղ բանավեճերի»:
Իյա՛, իրո՞ք…
Չլինի՞ Գարեգին Բ-ի աչքին միայն երկրի համար 1 մեղադրյալն է երևում, սիրտն էլ միայն նրա համար է ցավում…
Հայաստանում կան կալանքի տակ գտնվող այլ քաղաքացիներ:
Եվ վերջիվերջո, բոլորը հավասար են օրենքի և Աստծո առաջ…
![]()
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կոչով դիմել է բոլոր հոգեւորականներին.
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից հորդոն եւ գնահատանք մեր հոգեւորականներին
Այսօր, որեւէ ժամանակից ավելի Հայ Եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի՝ հոգեւոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով եւ ժողովրդին ծառայելով։ Ա՛յս է հայ հոգեւորականին կոչումը։
Դուք, սիրելի հոգեւոր հայրեր, այս ոգով թրծվեցիք Անթիլիասի մեջ եւ կոչումի խոր գիտակցությամբ ծառայում եք։ Մոտիկից հետեւում ենք ձեր հովվական աշխատանքներին։ Բարձր ենք գնահատում ձեր ծառայական նվիրումը։ Թող մեր Տերը Քրիստոս վարձահատույց լինի ձեզ։ Աղոթեք մեր ժողովրդի զավակներուն համար»:
![]()