«Նույնիսկ ձինա խափանվում ճանապարհին…». Նաիրա Զոհրաբյանի բոցաշունչ ելույթը

ԱԺ ում լիագումար նիստն այսօր շարունակվել է նախօրեին քննարկված օրինագծերի քվեարկություններով: Երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել են գործող օրենքներում կատարված մի շարք փոփոխություններ:

Տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ներկայացրել է Հայաստանի և Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագրի վավերացման նախագիծը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է, թե նախագծով նախատեսված 500 կմ  կենսական նշանակության ճանապարհահատվածներում արդյո՞ք ներառված են ռազմավարական նշանակության համայնքների ճանապարhներ, որոնք հնարավոր չէ անցնել «ո՛չ ոտքով, ո՛չ տրակտորով, ո՛չ էլ ձիով»:

«Աստված մի՛ արասցե, ռազմական իրավիճակի դեպքում մենք չենք կարողանալու այդ համայնքներով ռազմական տեխնիկա անցկացնել»,- նկատել է  պատգամավորը:

Նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքել է.

«Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ մենք գնում ենք ամենահեռավոր համայնքների ճանապարհները  նորոգելու ռազմավարությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լավ ՁԻ սարքողի տեղ ո՞վ գիտի… խափանվել է… )))

Posted by Taron Chakhoyan on Friday, April 17, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ