«Այսօր ժամը 20.00-ին հանդես կգամ հեռուստատեսային ուղերձով…». վարչապետ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբւոքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 20.00-ին հանդես կգամ հեռուստատեսային ուղերձով՝ կորոնավիրուսի համաճարակի եւ դրա բերած սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարման մեր անելիքների վերաբերյալ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 17-ի ժամը 11:00-ի տվյալներով Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 42 նոր դեպք, ընդհանուր՝ 1201։

Առողջացածները 44-ն են, ընդհանուր՝ 402, փաստացի բուժվողները 780-ն են:

Երեկ 1161 թեստ է արվել, ընդհանուր՝ 10793:

Մահացել է 1 մարդ, ընդհանուր՝ 19:

Վերջին մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում՝ III աստիճանի, ճարպակալում՝ II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:

Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչառական անբավարարություն՝ III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ