![]()
«Հայ Եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի». Արամ Ա կաթողիկոսը կոչով դիմել է հոգեւորականներին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կոչով դիմել է բոլոր հոգեւորականներին .
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից հորդոն եւ գնահատանք մեր հոգեւորականներին
Այսօր, որեւէ ժամանակից ավելի Հայ Եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի՝ հոգեւոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով եւ ժողովրդին ծառայելով։ Ա՛յս է հայ հոգեւորականին կոչումը։
Դուք, սիրելի հոգեւոր հայրեր, այս ոգով թրծվեցիք Անթիլիասի մեջ եւ կոչումի խոր գիտակցությամբ ծառայում եք։ Մոտիկից հետեւում ենք ձեր հովվական աշխատանքներին։ Բարձր ենք գնահատում ձեր ծառայական նվիրումը։ Թող մեր Տերը Քրիստոս վարձահատույց լինի ձեզ։ Աղոթեք մեր ժողովրդի զավակներուն համար»:
![]()
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայր Աթոռը նոր կոչով էր հադես եկել։
Մայր Աթոռը մեկնաբանել է Հանրապետության երկրորդ նախագահի կալանքից ազատելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատականի շուրջ երեկվանից բուռն քննարկմանը եւ արձանագրել, որ Վեհափառի խոսքն ու կեցվածքն ամբողջապես համահունչ է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին։
Մայր Աթոռը կոչ է արել «չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը եւ տրվել անպտուղ բանավեճերի»։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորն է ամենքին՝ միասնության եւ համերաշխության ոգով, ջանքերի մեկտեղումով լծվել համավարակի այս ծանր իրավիճակում հայրենիքի եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։
![]()